ՉԷ, ԴՈՒՔ ՉԵՔ ՄԵՂԱՎՈՐ, ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ԾԱՂՐԸ...

Բաց նամակի տրամադրություն չունեմ՝,անիմաստ եմ համարում, բայց տեղեկացնեմ, որ մեկ տարի առաջ, երբ դադարեցվեց տարեկան 1100 աշակերտ և 300 զինվոր մասնակից ունեցող «Հայ ասպետ» հեռուստախաղը, պատրվակվեց, որ այսուհետ մրցույթով է լինելու, նախարարը մի քանի անգամ անգամ ԱԺ-ում խոստացավ, թե շուտով մրցույթ կլինի...

Վերջին անգամ՝ մեկ ամիս առաջ, երբ հանդգնեցինք հարցնել՝ բա մրցույթն ի՞նչ եղավ, պաշտոնական պատասխան ստացանք, թե կառավարությունը դեռ պետք է ճշտի՝ նպատակահարմար գտնո՞ւմ է մանկական ինտելեկտուալ հեռուստախաղ ֆինանսավորելը, թե՞ ոչ...

Հա, հա, հա... Հռհռոցն անգամ չի սազի ձեր ցինիզմին։ Բա ձեր այդ «Մել» ֆիլմը կամ երեկվա այդ խեղկատակություն-ներկայացում կոչվածի ֆինանսավորումը կառավարության ո՞ր նիստում էր նպատակահարմար համարվել, պարոնայք, և ո՞րն է դրանց նպատակը, կամ մրցույթ անցկացրի՞ք դրանց ֆինանսավորման համար։ Դե, պատասխանեք, թե՞ նպատակահարմար չեք գտնում պատասխանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել