Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը թուրքական հանձնախմբի անդամներ են (հանձնախմբի անդամների ընդհանուր թիվը՝ 107 կոնգրեսական)։ Նրանք են՝

Սյուզան Բրուքս (Susan Brooks), հանրապետական, Ինդիանա,
Լերի Բուշոն(Larry Bucshon), հանրապետական, Ինդիանա,
Թոմ Քոլ (Tom Cole), հանրապետական, Օկլահոմա,
Վիրջինիա Ֆոքս (Virginia Foxx), հանրապետական, Հարավային Կարոլինա,
Էնդի Հարրիս (Andy Harris), հանրապետական, Մերիլենդ,
Մարկ Մեդոուս (Mark Meadows), հանրապետական, Հարավային Կարոլինա։

Մյուս դեմ քվեարկածները, ովքեր թուրքական հանձնախմբի անդամ չեն․
Ջիմ Բեյրդ (Jim Baird), հանրապետական, Ինդիանա,
Քևին Բրեդի (Kevin Brady), հանրապետական, Տեխաս,
Գրեգ Փենս (Greg Pence), հանրապետական, Ինդիանա,
Մայքլ Ռոջերս (Michael Rogers), հանրապետական, Ալաբամա,
Ուիլիամ Թորնբերի (William Thornberry), հանրապետական, Տեխաս։

Պատահական չէ, որ բանաձևին դեմ քվեարկած ներկայացուցիչներից 4-ը հենց Ինդիանա նահանգից են` Սյուզան Բրուքս, Լերի Բուշոն, Թոմ Քոլ, Գրեգ Փենս, Ջիմ Բեյրդ։ Ինդիանայից է նաև հայտնի թուրք գործարար և մեգադոնոր Էրսալ Օզդեմիրը (Ersal Ozdemir), ով «Keystone Group»-ի և «Indy Eleven Professional Soccer»-ի հիմնադիրն է։ Էրսալ Օզդեմիրի և իր կնոջ՝ Իզաբելլա Օզդեմիրի (Ozdemir, Izabella) կողմից ֆինանսավորվել են այս բանաձևին դեմ քվեարկած այս 4 կոնգրեսականները, մասնավորապես՝

Լերի Բուշոն՝ $7500,
Սյուզան Բրուքս՝ $11827,
Գրեգ Փենս՝ $7734,
Ջիմ Բեյրդ՝ $500։

Էրսալ Օզդեմիրը, բացի նրանից, որ ֆինանսավորում է անհատ թեկնածուների, նաև գումարներ է տրամադրում Ինդիանայի հանրապետական հանձնաժողովին (Indiana Republican State Committee)՝ ավելի քան $18 հազար:
Բացի այդ՝ դեմ քվեարկած 11 կոնգրեսականներից ոմանք ֆինանսավորում են ստացել թուրքական PAC-երից։ PAC-ը քաղաքական հանձնաժողով է, որի նպատակը դրամահավաք իրականացնելն է թեկնածուներին ընտրություններում աջակցելու կամ այլ թեկնածուների դեմ աշխատելու համար։ ԱՄՆ-ում ամենից հայտնի և ակտիվ թուրքական PAC-երն են՝ «Turkish Coalition USA PAC» (TC-USA PAC), «Turkish Coalition Northeast PAC» (TC-NE PAC), «Turkish Coalition California PAC» (TC-CAL PAC), «Turkish Coalition Midwest PAC» (TC-Midwest PAC, վերջինիս նախկին գանձապետը (committee treasurer) վերոնշյալ Էրսալ Օզդեմիրն է), «National Turkey Federation PAC» (TURPA)։ Այս PAC-երը մեծապես ֆինանսավորվում են Թուրքիայի և ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից։ Հենց այս գումարներն էլ փոխանցվում են կոնգրեսականների՝ իրենց ցանկալի թեկնածուներին։

Մասնավորապես՝

Ջիմ Բեյրդ՝ $2500, «National Turkey Federation PAC»,
Լերի Բուշոն՝ $2500, «National Turkey Federation PAC»,
Վիրջինիա Ֆոքս՝ $10,500 «Turkish Coalition USA PAC», Turkish Coalition Northeast PAC»,
Թոմ Քոլ՝ $500.00, «Turkish Coalition USA PAC»,
Գրեգ Փենս՝ $500, «Turkish Coalition Midwest PAC»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել