Միայն մանկամիտը կկարծի, թե ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանության բանաձևն ընդունեց հայասիրական, մարդասիրական կամ մեկ ուրիշ «-սիրական» նկատառումներով։

Իհարկե, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգությունը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով, բայց պետական ազգերը, կարծում եմ՝ տարբերվում են մնացյալից նրանով, որ կարողանում են վեր կանգնել զգացականությունից և առաջ մղել սեփական շահը։

Հրճվանքը կամ հուսախաբությունը շատ մարդկային են, բայց, ըստ իս, անընդունելի պետության մակարդակում, հետևաբար, մեր առաջնային խնդիրն այս պայմաններում պետք է լինի խիստ մասնագիտորեն հստակեցնել մեր շահերը և ձևակերպել դրանք առաջ տանելու մեխանիզմները։

#Հայաստանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել