Հայաստանի արտգործնախարարությունը պետք է լինի առնվազն նույնքան հզոր կառույց, որքան մեր բանակն է, որովհետև BBC-ի երեկվա հարցազրուցավարը ևս մեկ անգամ մեզ հիշեցրեց, որ, հայտնի համացանցային մեմի բառերով, «աշխարհը ցուրդ է ու խաբուսիգ»։

Նայում եմ Սթիվեն Սաքուրի կենսագրությունը (ի դեպ, ծննդյան օրը համընկնում է նվաստիս ծննդյան օրվա հետ). պատկերավոր ասած՝ լրագրության գայլ է՝ մասնագիտանալով Չեխոսլովակիայի Թավշյա հեղափոխությունից մինչև Մերձավոր Արևելք, որը մեր արտգործնախարարի հետ հարցազրույցին պատրաստվելուց առաջ նույնիսկ սովորել է անգլիական կոկորդի համար դժվար արտաբերելի հայկական ազգանունները ճիշտ արտասանել, և ագրեսիվ ու անսպասելի հարցերով դիմացինին անընդհատ դնում է արդարացողի կարգավիճակում, ինչը հոգեբանական գերակայության հաստատման հայտնի մեթոդ է, որի պայմաններում հաղթող դուրս գալը գրեթե անհնարին է։

#Հայաստանը
#քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել