Իմ պատկերացմամբ՝ մոտավորապես այսպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ:

Էրդողանը պնդում է. «Իմ սահմաններին սպառնում են քրդական ջոկատները: Ես կհամաձայնեմ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, չեմ ներխուժի՝ պայմանով, որ սահմանի երկայնքով անվտանգության գոտի լինի և Թուրքիան այն վերաբնակեցնի Սիրիայից Թուրքիա փախած էթնիկ թուրքերով»:

Պուտին և Ռոհանի. «Դեմ չենք, բայց այդ հատվածի քրդերին տեղահանելու հարցում աջակից չենք կարող լինել, Ասադի անունից էլ չենք կարող երաշխավորել, որ նրա բանակը չի միավորվի քրդերի հետ Թուրքիայի դեմ: Միևնույն ժամանակ, Թուրքիան պետք է երաշխավորի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Ասադի հեռացման նախապայմանը շարունակի պահել օրակարգից դուրս»:

Թուրքիան սկսում է օպերացիան քրդերի դեմ:

Գալիս է Թրամփը. «Մենք կարող ենք` օգտագործելով քրդերի նկատմամբ ունեցած մեր ազդեցությունն ու կախվածությունը մեզանից, նրանց բերել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե Թուրքիան համաձայնում է, ապա պետք է 120 ժամ հրադադար հաստատի, մինչ քրդերը հեռանան սահմանամերձ տարածքից»: Այս դեպքում ԱՄՆ-ն հանում է բոլոր պատժամիջոցները Թուրքիայի դեմ և դառնում է բանակցությունների միակ միջնորդ: Միաժամանակ Թուրքիան առանց պատերազմի ստանում է իր անվտանգության գոտին: ԱՄՆ Թուրքիային նաև խոստանում է ԻՊ դեմ պայքարում աջակցել:

Մեծ հաշվով, այսպիսի զարգացումը համարյա բոլոր կողմերին ձեռնտու է:

Ռուսներն ու իրանցիները Մերձավոր Արևելքում իրենց միակ դաշնակցին` Ասադին ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահում են:

Ասադը պահում ա իր դիրքն ու իր երկրի տարածքային ամբողջականությունը: Թուրքիայի հետ սահմանին ապրում են էթնիկ թուրքեր, որոնք Սիրիայի քաղաքացիներ են: Կենտրոնացնում ա պայքարը ահաբեկիչների, ապստամբների և այլ զինված խմբավորումների դեմ:

Թուրքիան քրդերին իրա սահմանից առանց պատերազմի հետ ա մղում ու իրեն լոյալ մարզ ա ունենում հարևանությամբ, բայց Սիրիայի քաղաքացիներով բնակեցված:

ԱՄՆ-ն Սիրիայից դուրս ա բերում զորքերը, բայց ազդեցությունն ու ներգրավվածությունը պահպանում ա` քրդերի վրա ազդեցություն ունենալով ու բանակցութուններում ներգրավվածությամբ:

Էս մոզայկան հավաքելով՝ դեռ ահագին դետալներ պետքա տեղավորեմ, մասնավորապես՝ քրդերի փայի տեսանկյունից: Եթե քրդերը չեն համաձայնում, ամեն ինչ քանդվում է ու ավելի է խառնվում:

Կօգնե՞ք՝ հավաքեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել