Թագուհի զգալու համար պարտադիր չէ ծնվել թագավորական ընտանիքում։ Բավական է ունենալ որոշակի սովորություններ և ճիշտ աստղի տակ լույս աշխարհ գալ։

Աստղագուշակները պնդում են, որ կենդանակերպի որոշ նշաններ տարբերվում են մնացածից իշխանության հանդեպ իրենց հակվածությամբ, ինքնավստահությամբ և ուժեղ բնավորությամբ։

Կարիճներ

Կարիճները շատ իշխանատենչ են։ Այս նշանի տակ ծնված աղջիկներն առանց որևէ խոչընդոտի դառնում են առաջնորդ։ Նրանք սիրում են, երբ իրենց առաջադրանքները միանգամից իրականացվում են։

Ցուլ

Ցուլերի մեծամասնությունը թագավորական բարքերի են տիրապետում։ Նրանք միշտ բարեհամբույր են և հարգալից։ Իսկ էթիկետի նրանց իմացությանն ուղղակի կարելի է նախանձել։ Եթե նրան հնարավորություն է ընձեռնվել «հանուն ազգի» կամավորութուն անել, ապա նրանք անպայման կօգտվեն այդ հնարավորությունից։

Առյուծ

Առյուծի բնավորությունն իր մեջ միավորում է անկեղծություն, արդարամտություն, բարեգթություն և կարեկցանք։ Այս նշանը միշտ ազնիվ է մարդկանց հետ և միշտ դիվանագիտորեն է իրեն պահում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել