Արժե նայել Մերձավոր Արևելքում քրդերի հետ կատարվողին, որպեսզի շատ ավելի մեծ գորովանքով և առանձնահատուկ խնամքով վերաբերվենք Հայաստանի պետականությանը, որի առանցքը և պարծանքը, չեմ երկնչի ասելուց, մեր հաղթական բանակն է։

Քրդերն, ըստ էության, թվաքանակով թուրքերի հետ համեմատելի ժողովուրդ են, սակայն անհավանական կերպով պառակտված են ցեղային, դավանական, բարբառային, մշակութային ու քաղաքական հակասությունների հողի վրա և չեն կարողանում ստեղծել կազմակերպված պետականություն՝ մե՛կ գործիք, մե՛կ զոհ դառնալով տարբեր ուժերի և դերակատարների ձեռքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել