44-ամյա Քլեր Ուիլյամսը կարողացել է հարսանիքից առաջ 63 կիլոգրամ նիհարել: 1,52 հասակ ունեցող Քլերը 125 կիլոգրամ էր կշռում:

Հանդիպելով Մեթյուին՝ Քլերը սկսեց իր վրա նկատել մարդկանց խեթ հայացքները, որոնք կարծես ասեին. «Ի՞նչ է անում այս գեր կինն այդքան համակրելի տղամարդու կողքին»: Կինն անհանգստանում էր, թե ինչ տեսք է ունենալու իր հարսանիքին:

Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ ցանկացած գնով նիհարելու է մինչև իր հարսանիքը: Այս հարցում նրան աջակցեց նաև իր ընտրյալը:

Պսակադրության օրը հյուրերն ապշեցին՝ տեսնելով այդքան մեծ փոփոխությունը: Քլերն անճանաչելիորեն փոխվել էր՝ ազատվելով ատելի կիլոգրամներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել