Տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են նկատվում. Թուրքիան ու Ադրբեջանը, յուրաքանչյուրն առանձին, մտել են Ռուսաստանի հետ մերձեցման գործընթաց:

  • Թուրքիա-ՌԴ

2016թ.-ից մեկնարկած բանակցությունները՝ ռուս-թուրքական առևտրաշրջանառության վճարումներն ազգային արժույթներով իրականացնելու շուրջ, հանգեցրին համապատասխան համաձայնագրի կնքման:

  • Ադրբեջան-ՌԴ

2018թ.-ին երկու երկրների ղեկավարների միջև կնքված առևտրային և տնտեսական համագործակցության զարգացման՝ թվով 17 համաձայնագրերից բաղկացած ճանապարհային քարտեզն այսօր միտում ունի համալրվելու Ադրբեջանում ռուսական նախաձեռնությամբ «Բաքվի նախընտրած» (համենայն դեպս, ռուսական աղբյուրներն այսպես են փոխանցում) ատոմակայանի ստեղծմամբ: Ադրբեջանի կողմից ուսումնասիրություններ կատարելու մասին արդեն հայտարարվել է:

Նշում․ համագործակցող կողմերից երկուսը մեր անմիջական, ոչ բարյացկամ հարևաններն են, երրորդը ռազմավարական գործընկերն է:

Կարծում եմ՝ մտածելու տեղ ունենք, հատկապես հայ-ռուսական ներկայիս «փայլուն» հարաբերությունների համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել