Ռուսաստանի նախագահը դառնում է 67 տարեկան: Աշխարհի և հատկապես հայերի կողմից խիստ տարբեր կերպ ընկալվող գործիչ, որն, ըստ իս, կմնա պատմության մեջ Վաշինգտոնի, Չերչիլի, Ստալինի, Նելսոն Մանդելայի կողքին:

Ռուսաստանը ղեկավարելու տարիներին Պուտինն արդեն ճանապարհել է ԱՄՆ 3 և Հայաստանի 2 ղեկավարների: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի առաջնորդի դերից հրաժարվելու ցանկություն չունի, նոր ճանապարհումներ ևս կլինեն:

Ես կարծում եմ, որ հենց Պուտինի շնորհիվ Ռուսաստանը խուսափեց մասնատումից ու քայքայումից: Եթե մի պահ վեր կանգնենք մեր շահերից կամ արևմտյան քարոզչությունից և օբյեկտիվորեն նայենք իրերի դասավորությանը, ապա կտեսնենք, որ Վլադիմիր Պուտինը լավ ղեկավար է իր երկրի համար, յուրատեսակ և ուժեղ առաջնորդ է նաև միջազգային արենայում, և անգամ նրան գենետիկորեն ատող ամերիկացիներն են խոստովանում, որ հարգում են Պուտինին:Image may contain: 8 people, people smiling, close-upImage may contain: 9 people, people smiling, suitImage may contain: 6 people, people smiling, suit

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել