Ամենամեծ լսարան ունեցող աստղերից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, հաճախ է երկրպագուներին ուրախացնում իր երեխաների մասին հրապարակումներով։

Այս անգամ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե որքան է մեծացել իրենց կրտսեր որդին՝ Փսալմը։ Instagram-յան էջում հրապարակված հոլովակի մեկնաբանություններում Քիմը նշել է, որ փոքրիկն այժմ կարծես Սեյթի երկվորյակը լինի։ «Իմ փոքրիկ Փսալմը մեծանում է։ Սկզբում նա Չիկագոյին էր նման, իսկ հիմա կարծես Սեյթնի երկվորյակը լինի»,- գրել է Քիմը։

Հետևորդները հիացել են փոքրիկով, իսկ նրանցից մեկը մեկնաբանություններում գրել է. «Անկեղծորեն Քիմ, դուք կյանք եք տալիս «աննորմալ» գեղեցիկ երեխաների»։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել