Օգոստոսի 6-ին ծնվել է երգչուհի Սիլվա Հակոբյանի առաջնեկը: Զույգն աղջիկ է ունեցել՝ անվանակոչելով Միլա: Երգչուհին դեռևս չի շտապում ցույց տալ երեխայի դեմքը, փոխարենը հաճախ լուսանկարներ է հրապարակում՝ փոքրիկի դեմքը փակելով տարբեր սմայլիկներով:
Սիլվան Ինստագրամի իր էջում պատասխանել է երկրպագուների մի քանի հարցերի: Երկրպագուներից մեկին հետաքրքրել է, թե ով է որոշել երեխայի անունը, ինչին ի պատասխան՝ Սիլվան պատասխանել է. «Ես, իմ ամենասիրելի անունն է», իսկ թե ում են ավելի շատ նմանեցնում Միլային, Սիլվան պատասխանել է․ «Պապայի կտորն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել