Անկախության զգացողությունը առաջին հերթին կրթության որակի մեջ է:

Ի՞նչ կրթություն ես դու տալիս նախևառաջ դպրոցում: Հենց դրանից է կախված, թե քո քաղաքացին ինչպես է ընկալում իր և իր երկրի անկախությունը:

Երբ դպրոց մտնող երեխային ամեն օր ասում են, որ ազատությունը սահմաններ չի ճանաչում, և նա կարող է անել այն, ինչ կամենում է, անգամ, ցանկության դեպքում, չսովորել, ապա այդ մարդը հասուն տարիքում չի հասկանա, թե ինչ է երկրի ու ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունը, բանակում ծառայելը, առավել ևս՝ անկախության համար պայքարը:

Իսկ երբ դպրոցում կա կարգուկանոն, կարգապահության բարձր մակարդակ, ազգային դաստիարակությունն ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունն ամեն քայլափոխի են, երեխան ենթագիտակցաբար դառնում է ազգի ու պետության զինվոր՝ լինի բանակում, թե հանրային կյանքում:

Իրական անկախությունը, կարծում եմ, հենց դպրոցից մատուցվող պատասխանատվության և կարգապահության գիտակցման հետ է սկսվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել