Aravot.am-ը գրում է․

Aravot.am-ի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ Բջնիի իր առանձնատանը եղել է մի հոգի, նա վարույթ իրականացնող մարմնին խնդրել է չբացահայտել իր ինքնությունը հանրությանը:

Ոստիկանապետն ինքնասպանություն գործելուց առաջ իր հետ գտնվող անձի հետ ունեցել է անձնական զրույց: Մեր տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ուներ առողջական խնդիրներ, ինչը նա շատ ծանր էր տանում, ինչի պատճառով արդեն վաղուց սկսել էր ալկոհոլ օգտագործել:

Նախկին ոստիկանապետը կարո՞ղ էր ինքնասպանություն գործել հիվանդության պատճառով. նրա գործընկեր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ճանաչելով նրան, կարող է վստահեցնել՝  չէր կարող. «Ինքը պինդ մարդ էր, կամային լուրջ հատկանիշներ, ուժեղ  բնավորության գծեր ուներ, չեմ կարծում, որ առողջության հետ կապված խնդիրները նրան տանեին այդ քայլին: 3 ամիս առաջ ենք հանդիպել, մի տասը րոպե զրուցեցինք, որոշեցինք հանդիպել , բայց չստացվեց: Չեմ տեսել նրան, առողջության մասին էլ տեղեկություն չունեմ: Գիտեմ՝ պինդ, ամուր, սպորտսմեն տղա էր: Հեռուստատեսությամբ լսեցի, որ իբր քաղցկեղ է ունեցել, ես տեղյակ չեմ»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել