Պաշտպանության նախարարության մոտ հասունացել է բանակն արժեզրկելու բացասական հետևանքների գիտակցումը, կամ գուցե պարզապես սկսել են բարձրաձայնել այն ամենն, ինչը չէր հաջողվում փակ խողովակներո՞վ...

ՊՆ Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը, մասնավորապես նշել է. «Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար»: Տոնոյանը խոսել է նաև Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի մասին՝ նշելով. «Մեր զինակցի այդ վիճակը ոչ մարտական պայմաններում պետք է պատասխան ստանա»:

Բանակը չարչրկելը, առանցքային ֆիգուրներին արժեզրկելը «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» կարգավիճակում գտնվող երկրի համար անթույլատրելի է: Ցավոք, վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց դրա ականատեսն ենք. ձերբակալություններ, բանակը քննող հանձնաժողովներ, ներսում «սադրիչ պատերազմներ» հրահրողների փնտրտուքներ… Չի՛ կարելի:

Հուսանք, որ պաշտպանության նախարարի արտահայտած մտահոգությունները կլինեն զանգ հչնեցնող՝ դադարեցնելու քայքայիչ այս գործընթացները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել