Սերգեյ Դովլաթովի ստեղծագործ միտքն ու փիլիսոփայական խորությունն անտարբեր չեն թողնում ոչ մի ընթերցողի։ Գրողը կարողանում է հմտորեն ու նրբորեն նկարագրել դրախտն ու դժոխքը, սերն ու ատելությունը, կյանքն ու մահը։ 

Մենք առանձնացրել ենք հանճարեղ գրողի ամենատպավորիչ մտքերը, որոնք կսովորեցնեն ընթերցողին կյանքին նայել այլ աչքերով։ 

1. Մարդն ինքն իրեն ամբողջ կյանքում հարցնում է՝ ո՞վ եմ ես։ Ամերիկացին, էմիգրանտը, հրեան, վարորդը․․․ Այնինչ մեզնից յուրաքանչյուրը միայն մի հարց պիտի տա իրեն՝ ես ա՞ղբ եմ։ 

2. Մարդկանց մեծամասնությունն անլուծելի է համարում այն խնդիրները, որոնց լուծումը պարզապես ձեռնտու չէ իրենց։ 

3. Միակ ճշմարիտ ուղին սխալների, հիասթափությունների ու հույսերի ճանապարհն է։ 

4. Դու պնդում ես, ուրեմն՝ սեր չի էլ եղել։ Բայց իրականում սերը կար։ Սերն առաջ անցավ, իսկ դու այդպես էլ մնացիր քո տեղում։ 

5. Պարկեշտ մարդը տականքություններ է անում առանց դրանցից հաճույք ստանալու։ 

6. Մենակությունը միշտ էլ բավականացնում է։ Փողը, օրինակ, միշտ էլ ինձ չի բավականացնում, իսկ մենակությունը անվերջանալի է...

7. Անխելքություն է ապրել մի տղամարդու հետ, ով քեզ չի լքում միայն նրա համար, որ ալարում է։ 

8. Գիտե՞ք՝ կյանքում ինչն է ամենակարևորը։ Որ կյանքը միակն է։ Անցավ րոպեն ու վերջ, էլ երկրորդը չի գալու...

9. Ինչքան անհասանելի է նպատակը, այնքան ավելի խորն են էմոցիաները։ 

10. «Կարևորը կնոջ ներքինն է, ոչ թե արտաքինը». տարիներ անց անգամ այս արտահայտությունն ինձ ձանձրալի է թվում, ու ես, մեկ է, շարունակում եմ սիրել գեղեցիկ կանանց։ 

11. Ես նախընտրում եմ լինել մենակ, բայց ինչ-որ մեկի կողքին։ 

12. Ես կարծում եմ՝ սերը չափեր չունի, սերն ունի միայն «այո» կամ «ոչ»։ 

13. Ես ծխում եմ, երբ հարբած եմ, իսկ ես միշտ եմ հարբած, դրա համար շատերը կարծում են, որ ես ծխող եմ։ 

14. Ընտանիքն այն է, երբ անգամ ջրի ձայնից գուշակում ես, թե ով է լողանում բաղնիքում։ 

15. Նորմալ է հյուր գնալ, երբ քեզ կանչում են, ու աննորմալ է հյուր գնալ, երբ քեզ չեն կանչում, բայց ամենալավն այն է, երբ քեզ հյուր են կանչում, ու դու այդպես էլ չես գնում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել