Azatutyun.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան՝ թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:

Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ակնկալվում է, որ մասնակիցները կքննարկեն թյուրքալեզու երկրների Առևտրի պալատ և միացյալ Ներդրումային հիմնադրամ ստեղծելու հնարավորությունները:

Կառույցը հիմնադրվել է տասը տարի առաջ, դրան անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Թուրքիան:

Ուզբեկստանը անցած շաբաթ կառույցին անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացրել, Հունգարիան էլ այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել