Սաուդյան Արաբիան իր ՀՆԱ-ի գրեթե 10%-ը ծախսում է ՊՆ-ի վրա: Սա աշխարհի ամենառազմականացված երկիրն է համարվում: Օրերս այդ ահռելի գումարները չկարողացան զերծ պահել իրենց ռազմավարական օբյեկտները հարևան պետության գյուղացիների հարձակումից: Սաուդիան Արաբիան աշխարհաքաղաքական առումով ԱՄՆ-ի վասալն է: Ողջ տեխնիկան գնվում է ԱՄՆ-ից: Բանակը կազմավորված է ՆԱՏՕ-ի ստանդարտներով:

Իրանի Իսլամական Հանրապետության ողջ բյուջեն մի փոքր է ավել Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեից, սակայն արի ու տես... Հերիք չէ՝ Աֆղանստանն ու Սիրիան հետ վերցրին, հիմա էլ Մեքքան են հետ վերցնում:

Ասածս ի՞նչ է․ իրական հեղափոխությունները, ի տարբերություն արևմտյան գունավոր պսևդո-հեղափոխությունների, շատ հզոր պոտենցիալ ունեն:

Հ.Գ. Էսօր Իրանում երերք կին ակտիվիստ է դատապարտվել 55 տարվա ազատազրկման հիջաբն անարգելու համար, որովհետև երբ որ կայսրություն ես ստեղծում ու սաղ աշխարհին ասում՝ հոպ հլը, պիտի ներսում էլ սաղին շարես: Հեղափոխությունը սա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել