1990-ականներին հեռուստադիտողին զբաղեցնելն ու հետաքրքրելը բարդ չէր։ «Ֆորտ Բոյարն» ամենահայտնի և լավագույն արկածային շոուներից մեկն էր, որը հայկական հեռուստատեսությունում հայտնվեց 2000-ականներին Ֆրանսիայից։ Ահա թե ինչպես է դասավորվել շոուի հայտնի կերպարների կյանքը հաղորդումից հետո։

Պասպարտու (Անդրե Բուշե)

Բանալիների պահապան և օգնական Պասպարտուի կերպարն ի սկզբանե կերտել է Անդրե Բուշեն։ Բացի «Ֆորտ Բոյարից», որտեղ Բուշեն աշխատում է մինչ օրս, նա հասցրել է նկարահանվել երգչուհի Միլեն Ֆարմերի տեսահոլովակում, չորս այլ ֆիլմերում և ժամացային շոուներում։ Բուշեն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Դուստրերից մեկը հորից ժառանգել է կարճ հասակը։

Լյա Բուլ (Իվ Մարշեսո)

Դերասան Իվ Մարշեսոն, ով ստանձնել էր բանտապանի դերը, շոուում աշխատել է 1994-2014 թթ.։ Նա նախագիծը լքել է առողջական խնդիրների պատճառով, իսկ հեռանալուց մի քանի ամիս անց՝ 63 տարեկան հասակում, մահացել է կերակրափողի քաղցկեղից։

Ծերուկ Ֆուրա (Յան Լե Գակ)

Ֆրանսիացի դերասան, նախկին բալետի պարող Յան Լե Գակը ալեհեր իմաստունի կերպարում էր, երբ դեռ չէր լրացել նրա 40 տարին։ «Ֆերտ Բոյարը» նրա համար «կյանքի աշխատանք» դարձավ. արդեն 30 տարի է՝ նա նույն կերպարում է և մասնակիցներին տանջում է իր բարդ գլուխկոտրուկներով։

Մոնիկա (Մոնիկա Անժոն)

Մոնիկա Անժոնը պրոֆեսիոնալ վագրեր վարժեցնող է, ով երկրորդ եթերաշրջանից ի վեր հսկում է վայրի կատուներին։ Մոնիկան նկարահանվել է նաև բազմաթիվ այլ ֆիլմերում։ Նկարահանումներից դուրս Մոնիկան աշխատում է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող «Պյուի դյու Ֆու» թեմատիկ այգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել