Սաուդյան Արաբիայի նավթային հզորությունների վրա հարձակում է տեղի ունենում: Նավթի գերզգայուն շուկան ենթարկվում է կտրուկ ցնցումների: Միացյալ Նահանգները կոշտացնում է դիրքորոշումն Իրանի նկատմամբ՝ երբեմն խոսելով ռազմական սցենարների մասին:

Համաշխարհային տնտեսությունը հենց հիմա քայլում է նոր ճգնաժամի եզրով:

Ամենատեսանելի ու պրիմիտիվ գնահատմամբ՝ խնդիրը, գլոբալ առնչությունից զատ, մեզ համար ունի երկակի ազդեցություն.

1. Ոչ հեռու ապագայում սպասվող ռուս-հայկական բանակցություններում գազի գնի հետ կապված ներկայումս ձևավորվում է գնի թանկացման լրացուցիչ հիմք՝ ի հավելումն ռուսական կողմի հիմնավորումների:
2. Հարևան Իրանի հետ Հայաստանի կենսական նշանակության հարաբերություններն ավելի սուր անկյան ներքո կիտվեն հայ-ամերիկյան ենթաօրակարգում, ընդ որում, հիշեցնեմ, որ այսօրինակ զարգացումները՝ Փաշինյանի՝ ԱՄՆ սպասվող այցին ընդառաջ:

Բայց մենք, նստած ծառի տակ, նկարում ենք հարյուր փաստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել