Azatutyun.am-ը գրում է․

Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին երեկ հարցաքննել են կոռուպցիայի գործով անցկացվող հետաքննության շրջանակներում:

Նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ չնայած այդ հանգամանքին՝ ինքը վստահում է Ֆերանին:

«Նախ Ռիշար Ֆերանը ֆորմալ հետաքննության մեջ է ներգրավված, ուստի, մինչև հակառակը չապացուցվի՝ նա անմեղ է: Սա շատ կարևոր է գիտակցել, որովհետև խոսքերն ունեն մեծ նշանակություն, երբ խոսում են հետաքննության մասին, մարդիկ կարող են ենթադրել, որ անձի մեղքն արդեն ապացուցված է, ուրեմն նրան կարելի է մեղադրել եթե ոչ դատարանում, ապա առնվազն բարոյապես», - ասել է կառավարության խոսնակ Սիբետ Նդիայեն:

Ռիշար Ֆերանին հարցաքննել են Լիլ քաղաքում, տվյալ գործի բնույթի մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Ֆերանը կարևոր դեր է կատարել Մակրոնի 2017 թվականի ընտրարշավի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել