Կառավարության էսօրվա նիստում ազդարարվեց Հայաստանի բանկային համակարգի վերջի սկիզբը:
Տեսեք, Նիկոլը մեծ ոգևորությամբ փորձում ա անցկացնի մի նախագիծ, որն իրավապահներին հնարավորության ա տալիս ստանալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ԱՌԱՆՑ ՍՈՒԲՅԵԿՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ:
Այսինքն՝ եթե պայմանական Պողոսին կասկածում են ենթադրյալ ապօրինություն անելու մեջ, քննիչն առանց իրավական հիմնավորման իրավունք ա ստանում ստուգելու պայմանական Պողոսի ԱՄԲՈՂՋ շրջապատի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները:

Առաջ նման բան անելու համար քրեական գործ ու դատարանի որոշում էր պետք, այսուհետ՝ ինչ-որ քննիչի միջնորդություն:

Հայաստանի բանկային համակարգը գմփալու ա, քանի որ էս նախագծով փող ունեցող մարդն ամեն պահ թիրախ դառնալու ու փողից զրկվելու ռիսկի տակ ա:

Հայաստանյան բանկերում փող ունեցող մարդիկ շատ արագ իրենց միջոցները տեղափոխելու են եվրոպական ու ամերիկյան բանկեր, որտեղ որևէ մեկն առանց օրինական հիմքի չի կարող տիրապետել իրենց անձնական տվյալներին:

Փոխվարչապետ Մհերը փորձեց կանխել արմագեդոնը, բայց Նիկոլը հայտնի կենդանու համառությամբ շարունակում ա «գլազոկից» նայել աշխարհին:

Հ.Գ. Էդ թուլամորթ Ջավադյանին ուղարկեք տուն, Գրիգորյան Մհերին դարձրեք ԿԲ նախագահ․ նա գոնե, ի տարբերություն Ջավադյանի, արմագեդոնի մասին բարձրաձայնելու ու հակադրվելու համարձակություն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել