Մեծ Բրիտանիայում ցանկանում են քննասենյակներում արգելել ցանկացած տիպի ժամամացույցները, քանի որ ավելի ու ավելի շատ սարքեր են միանում ինտերնետին, ինչը խարդախության հնարավորություն է տալիս:

Քննությունների չարաշահման անկախ հանձնաժողովը, որը ստեղծվել է հանրային քննությունների ժամանակ տարածված խարդախությունների հետաքննության համար, զգուշացրել է, որ դիտորդներն արդեն ավելի հաճախ չեն կարողանում խելացի ժամացույցները տարբերել սովորական ժամացույցներից:

Հանձնաժողովը հայտարարել է, որ «ինտերնետային սարքերի անընդհատ կատարելագործումը» նպատակահարմար է դարձնում ժամացույցների ամբողջական արգելքը: Խելացի ժամացույցները, բջջային հեռախոսները և այլ ինտերնետային սարքեր արդեն արգելված են քննական դահլիճներում:

Հանձնաժողովի նախագահ Ջոն Դանֆորդը հայտարարել է. «Կարող է թվալ, որ ժամացույցն ուղղակի ցույց է տալիս ժամանակը, բայց իրականում ուսանողը սեղմում է կոճակը, և դրանք դառնում են էլփոստով ժամացույցներ: Այսպիսով՝ կարծում եմ, որ ակնհայտ է ժամացույցներն արգելելու անհրաժեշտությունը»:

Զեկույցում առաջարկվում է նաև, որ քննական հանձնաժողովները վերահսկեն քննական թերթերի ապօրինի վաճառքի «մութ» ցանցը, և որ քննությունների ընթացքում մաքրվեն զուգարանները՝ թաքցված նշումների և հեռախոսների առկայությունը ստուգելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել