Վերջին շրջանում Ն. Փաշինյանի ամբոխահաճո ելույթները («Արցախը Հայաստան է, և վերջ») և հասարակության մեջ ուրույն «քաղաքական» ստորագրություն ունեցող ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն անթաքույց հուշում են, որ գործող վարչապետն արդեն նախաձեռնում և անցնում է «Կա՛մ ես կմնամ իշխանության, կա՛մ Հայաստանն իշխանություն չի ունենա» ծրագիր-կարգախոսի իրականացմանը:

Հիշում եք «Կա՛մ ես կդառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» հայտնի լոզունգ-սպառնալիքը. սա նույնի առավել ցինիկ և հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ հոգեվիճակ-ծրագիր է, և հանդիպումների տրամաբանությունն էլ հենց դա է հուշում:

Այստեղ հատուկ ուզում եմ զգուշացնել և հորդորել որոշ ուժերի ներկայացուցիչների, որ այդ հանդիպումներից շատ չոգևորվեն ու չփորձեն հոխորտալ, թե մենք թույլ չենք տա… Եվ մի փորձեք երեսպաշտորեն, հասարակության էմոցիան գողանալով և նրան մոլորեցնելով, թե իբր թույլ չեք տա հների վերադարձը՝ վստահ լինելով, որ դա իրական չէ, բայց իրականում անձնական ինչ-ինչ քաղաքական շահերով առաջնորդվելով՝ աներկբա պաշտպանել գործող վարչապետին ընդդիմացող բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից և հոխորտալ նրանց հասցեին:

Խորհուրդս․ մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում…

Հ.Գ. Ողջույն ՀՀ ոստիկանությանը և հատուկ` ոստիկանապետին… Զգո՛ւյշ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել