Սեպտեմբերի 2-ին Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հանդիպում ունեցան, որի ժամանակ քննարկվեցին ոչ միայն երկկողմ օրակարգային հարցեր, այլև միջազգային հնչողության, դրանց թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական: Լավրովը խոսեց Միացյալ Նահանգների կողմից կիրառվող «ոչ լեգիտիմ, միակողմանի ռեստրիկցիաների» մասին, որոնց դեմ երկու երկրները կշարունակեն համատեղ պայքարը: Հանդիպումների արդյունքում հաստատվեց նաև Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ անցկացնելու լուրը: 

Հասկանալի է, որ ռուս-իրանական հարաբերությունների ջերմացումը տրամաբանական շարունակություն կունենա հոկտեմբերին Երևանում կայանալիք ԵԱՏՄ վեհաժողովին, որին Իրանի նախագահի մասնակցության մասին ասվել է վաղուց:

Հասկանալի է նաև, որ այս ամենն ամերիկյան կողմին անհագստացնող է, և այդ անհանգստություններն, անշուշտ, վարչապետի ամերիկյան այցի ժամանակ կփոխանցվեն:

Որքանո՞վ այցը կլինի պատրաստված՝ ցույց կտա ժամանակը։ Անհերքելի է, որ ՀՀ արտաքին քաղաքական երկու ծանրակշիռ նժարները պետք է կրկին բալանսավորվեն, իսկ պահպանվող օբյեկտիվ անհավասարությունները դիվանագիտական խողովակներով արվող աշխատանքի հարց են, հանգամանք, որը տարիներ ի վեր եղել է ՀՀ արտաքին քաղաքականության հաջողված փորձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել