Երգչուհի Սիրուշոն միշտ ներկայանում է հետաքրքիր և ոճային կերպարներով: Նա ետ չի մնում նորաձևությունից, այս անգամ մենք հավաքել ենք նրա 5 ամենանորաձև լուքերը:

1. Ծնկներից ներքև գծավոր վերնաշապիկ-զգեստ, հետաքրքիր ուսերի բաց լուծումով և շագանակագույն կոշիկներ, որոնք լրացնում են կերպարը:



2. Այս տարի շատ աստղերի կողմից սիրված և նորաձև, դասական կոստյում-զգեստ, որի մեկ ուսը բաց է, հրաշալի ընտրություն է երեկույթների համար:



3. Կանաչ բլուզ, սև տաբատ կանաչ գծերով: Կրկին հետաքրքիր լուք Սիրուշոյից, բլուզը բաց ուսերով է, ինչը նույնպես այս տարի նորաձև է:



4. Երկար շականակագույն զգեստով այս լուքը համադրված է սև, բաց կոշիկներով և արևային սև ակնոցներով:




5. Վերջին լուքը նույնպես շատ շքեղ է, սպիտակ բլուզ, սպիտակ ու սև գծերով կիսաշրջազգեստ, որոնք ընդգծում են Սիրուշոյի կամվածքը և կարմիր բարձրակրունկ կոշիկներ: Շքեղ համադրություն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել