Օֆշորային եռյակին (և հատկապես՝ երկյակին), ինչպես նաև նրանց ջրից չոր դուրս բերել ցանկացողներին ևս մի ի գիտություն.
ՀՀ քրեական օրենսգիրք.
Հոդված 41. Հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կողմից կատարելը

1.Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին:

2.Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչեւ հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

3. Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար:

4. Հանցանքը համարվում է հանցավոր համագործակցության կողմից կատարված, եթե դա կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ստեղծված, համախմբված, կազմակերպված խմբի կողմից կամ նույն նպատակներով ստեղծված կազմակերպված խմբերի միավորմամբ, ինչպես նաեւ եթե դա կատարվել է այդպիսի համագործակցության անդամի (անդամների) կողմից ի կատարումն դրա հանցավոր նպատակների, ինչպես նաեւ հանցավոր համագործակցության առաջադրանքով դրա անդամ չհամարվող անձի կողմից:

5.Կազմակերպված խումբ, հանցավոր համագործակցություն ստեղծած կամ դրանք ղեկավարած անձը ենթակա է պատասխանատվության սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված դեպքերում կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու համար, ինչպես նաեւ դրանց կողմից կատարված բոլոր հանցանքների համար, եթե դրանք ընդգրկվել են նրա դիտավորությամբ: Հանցավոր համագործակցության մեջ մտնող մյուս անձինք պատասխանատվություն են կրում այդ կազմակերպությանը մասնակցելու եւ այն հանցանքների համար, որոնց նախապատրաստությանը կամ կատարմանն իրենք մասնակցել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել