Իրանական աղբյուրներն՝ ի դեմս երկրի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի, հերքում են արևմտյան լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունն, ըստ որի՝ օգոստոսի 29-ին Սեմնան նահանգում գտնվող տիեզերակայանից տեղի է ունեցել հեռահաղորդակցության իրանական «Նահիդ 1» («Անահիտ 1») արբանյակը երկրագնդի ուղեծիր դուրս բերող «Սիմորղ» («Սինամ հավք») հրթիռի արձակման իբր անհաջող փորձ և պայթյուն։

ٌՈւշագրավ է, որ մեր հարավային հարևանը, չնայած խստագույն տնտեսական պատժամիջոցներին, բավականին հաջող զարգացնում է սեփական լայնածավալ տիեզերական ծրագիր, որի գիտական և տեխնոլոգիական ապահովումն ամբողջությամբ տեղական է։ Այս առումով Մերձավոր Արևելքում Իրանն առաջատարների շարքում է, եթե ոչ ամենաառաջատարը։

#ճանաչիրհարևանիդ 
#մերբարեկամԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել