Հիմա էլ պարզվեց, որ «Էլարդի» հետ ունեցած տեսակամուրջի արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, հանգամանքներ, որոնք ի դեպ հանրության ականջին հասու չեն՝ կապված անորակ ձայանգրության հետ: Ինչևէ, արդյունքում հնարավոր է նոր ՇՄԱԳ-ի կարիք լինի: Այս պահին Կառավարությունը սպասում է Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությանը:

Արդյունքում՝

  • Ի հայտ եկան հանգամանքներ, որոնք նոր քննության ու գնահատման կարիք ունեն: Ընդամենը օրեր առաջ Քննչական կոմիտեն ներկայացրեց իր դրական եզրակացությունը: Սրա հետ կապված նորմալ պարագայում Քննչական կոմիտեից հեռացվողներ պիտի լինեն:
  • Նշվում է քննարկման ժամանակ երկու կարևոր տեղեկատվության մասին, համաձայն որոնց, վարչապետի պնդմամբ կհասկանանք՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ՝ ոչ, բայց չի նշվում որոնք էին այդ կարևոր տեղեկատվությունները:
  • Հարցի վերջնական լուծումը կրկին հետաձգվեց ու տեսակամրջով էլ փաստացի չհասկացվեց՝ կգործի՞ հանքն ի վերջո, թե՞՝ ոչ:

Ամուլսարի հանքի շահագործման հարցն էսքան չարքչրքելուց հետո ներդրումային գրավչության մասին միառժամանակ կարող ենք մոռանալ: Կառավարությունն ստիպված է լինելու ներքին ներդրումային ծրագրերը խթանի իրավիճակը մի փոքր բալանսավորելու համար, ինչ էլ ըստ էության անում են վերջին երկու նիստերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել