Խնդրում եմ չծիծաղեք, քանի որ փորձելու եմ լուրջ դեմքով ներկայացնել Երևանի ավագանու անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանի շուրջ ստեղծված թնջուկը, քանի որ վաղը այդ ՀԿ-ի կողմից ներկայացված հայցով առաջին դատական նիստն է ընդդեմ ինձ, Արթուր Դանիելյանի ու 5-րդ ալիք / 5 TV-ի։

Բանն այն է, որ ամիսներ առաջ, ես «Դեմ դիմասց» հաղորդման շրջանականերում ակնարկել էի, որ Գրիգոր Երիցյանը ԼԳԲՏ քարոզչություն էր իրականացրել Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցում։ Այս հայտարարությունը խիստ վիրավորել էր ինչպես Գրիգոր Երիցյանին, այնպես էլ` նրա ղեկավարած ՀԿ-ին։ Նրանք պահանջել էին հրապարակային հերքում։

Հայտարարությունից մեկ շաբաթ անց ես հրապարակային հերքել էի, որ Գրիգոր Երիցյանը կոնկրետ Կաթնաղբյուր գյուղում կոնկրետ ծրագրի շրջանակներում ԼԳԲՏ քարոզչություն իրականացրած լինի։ Նաև հրապարակային ներողություն էի խնդրել։ Հրապարակային ներողությանս միացել էր նաև Արթուր Դանիելյանը։

Այդուհանդերձ՝ պարզվել էր, որ մեր հերքումը և ներողությունը չէին բավարարել Գրիգոր Երիցյանին ու իր կազմակերպությանը, ինչի մասին Երիցյանը ակնարկել էր իր մեկնաբանություններում, որտեղ ևս մի քանի տասնյակ քաղաքացի ներողություն էր խնդրում նրանից՝ հիմնավորելով, որ այն պատշաճ չէր։ Այդ ժամանակ ես ևս մեկ անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ու առանց ծիծաղելու ներողություն էի խնդրել նրանից՝ յուր համբավը մինչև խորքը վիրավորելու համար և հերթական անգամ հերքել էի, որ նա Կաթնաղբյուր գյուղում ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել։

Ինչպես պարզվեց հետագայում, անգամ սա չէր մեղմել Գրիգոր Երիցյանի ու նրա ղեկավարած ՀԿ-ի ցասումը և նրանք քաղաքացիական հայց էին ներկայացրել դատարան, որով առաջին նիստը տեղի է ունենալու վաղը։ Ասեմ, որ այս ամիսների ընթացքում ես ու տասնյակ քաղաքացիներ Հայաստանի ամենատարբեր անկյուններից կրկին անգամ ներողություն են խնդրել Գրիգորից, արել են դա ինչպես ֆեյսբուքով, այնպես էլ տեսանյութերի տեսքով, այդ թվում՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտից, բայց փաստը մնում է փաստ՝ վաղը մենք դատի ենք լինելու։ Ըստ էության, նրանք պահանջում են, որպեսզի մենք կրկին ներողություն խնդրենք ու հերքում տանք, ընդ որում՝ անենք դա 5-րդ ալիքի Դեմ-դիմաց հաղորդման շրջանականերում․․․

Ինչևէ․․․ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ուզում եմ ներողություն խնդրել Գրիգոր Երիցյանից ու նրա ղեկավարած ՀԿ-ից։ Թեև նրանք ԼԳԲՏ քարոզչություն և այլ զազրելի բաներ արել են բազմիցս, բայց կոնկրետ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցում Գրիգոր Երիցյանն ու նրա հԿ-ն ԼԳԲՏ քարոզչություն չեն իրականացրել։ Մենք շատ վճռական ենք տրամադրված, որպեսզի Գրիգորը մեզ ների՝ անկախ դատավճռից ու այս հարցում պատրաստ ենք ընդհուպ մինչև փողոցային ակցիաների դիմել։

Հ․Գ․ Դատական նիստը լինելու է բաց, միանալ ցանկացողներն, ինչպես նաև լուսաբանման համար տեղեկացնեմ, որ այն տեղի կունենա վաղը ժամը 16։00-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, հասցեն՝ ք․ Երևան, Մովսես Խորենացի 162ա, 5-րդ դահլիճ։

#SorrySeamsToBeTheHardestWord
#ՆերիրԳրիգոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել