Եվ կրկին Մարիամ Փաշինյանին...

Հարգելի Մարիամ, պետք չէ ջնջես գրառումդ, այլ պետք է լսել քեզ հետ նույն երկրում ապրող քաղաքացիների ձայնը: Սրան զուգահեռ, պետք չէ բողոքել, որ լինում է այնպես, երբ քեզ վիրավորում են ամենավերջին բառերով, երբ ֆոտոշոփ են անուն քո նկարները, երբ մեմեր են պատրաստում քո վերաբերյալ: Ես այս ամենը միանշանակ անթույլատրելի եմ համարում, բայց այդ վիրավորանքներ շռայլելու ինստիտուտը մեր հասարակական-քաղաքական կյանք բերել է քո սիրելի հայրիկը: Երևի թե մոռացել ես, բայց ես առանց զլանալու կհիշեցնեմ՝

Երբ ԱԺ պատգամավորների հեռախոսահամարները տրամադրվել էին ձեր համակիրներին, ոչ ոք այդ թվում և դու՛, չէիք ասում պետք չէ զանգահարել իրենց և վիրավորել, սպառնալ:

Երբ Շարմազանովի աղջիկը նյութ էր հրապարակել և ամբողջ համացանցով վիրավորում էին ամենալկտի ձևով, կրկին ոչ ոք, այդ թվում և դու՛, չէիք ասում, որ չի կարելի քաղաքականությանը խառնել ընտանիքի անդամներին:

Երբ ծաղկեպսակներ էին տանում և մարդկանց տան դիմացը դնում, երբ սև լենտայի վրա գրում էին՝ Աշոտյան և Շարմազանով ազգանունները, կրկին ոչ ոք, այդ թվում և դու՛, չէիք ասում որ չի կարելի այդքան նենգ և թշվառ լինել ձեր իսկ հայրենակիցների հանդեպ:

Այնպես որ, եթե քեզ մոտ հարցեր են առաջանում դիմիր հայրիկիդ: Հարցրու իրեն. «Պա՛պ, ի՞նչի էիր լռում»: Կյանքը բումերանգի էֆֆեկտ ունի՝ մի օր դուք, մի օր էլ ձեզ:

Իրավացի ես, որ պետք չէ վախենալ սեփական կարծիքից, բայց միևնույն ժամանակ, պետք է գիտակցել, որ այսպես տեղի չէր ունենա, եթե...

Ամեն դեպքում անթույլատրելի եմ համարում այն, որ սեփական կարծիք ունենալու համար մարդկանց վիրավորում են, այդ թվում և քեզ:

Այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել