Եկել է ժամանակը, որ Արմեն Սարգսյանը կիսվի իր փորձառությամբ ու գիտելիքներով:

Մեկ անգամ չէ եղել, որ Հանրապետության նախագահը հանդես է եկել պատրաստակամությամբ համապետական ու համազգային կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել սեփական փորձով: Հիմա ճիշտ պահն է:

Մի ամբողջ երկիր տակնուվրա է եղել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ զարգացումներով, իսկ նախագահի կողմից այս հարցի շուրջ պարբերաբար ստանում ենք տարատեսակ մակերեսային, լղոզված, անբովանդակ արձագանքներ, որոնցով հստակ չի հասկացվում՝ նախագահն “էությամբ կանա՞չ” է, աջակցո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին և հետևաբար՝ հանքի շահագործմանը, թե՞ ունի այլ տարբերակ:

Մի բան հստակ է՝ Արմեն Սարգսյանը գիտի հանքի շահագործման մասին շատ ավելին՝հաշվի առնելով իր երբեմնի կապը «Լիդիան Արմենիա»-ի անկախ տնօրենների խորհրդի հետ: Եվ ուրեմն, պարո՛ն նախագահ, ով ժողովրդի հետ ու հանուն նրա պարում է, պատրաստում ու պաղպաղակ համտեսում, կիսվե՛ք ժողովրդի հետ, պատմե՛ք ի վերջո հանքի շահագործման իրական ու հորինված հետևանքների մասին: Ժողովուրդն իսկապես ունի դա իմանալու կարիքն ու իրավունքը:

Սա պահանջ է, որը հեչ կապ չունի՝ ժամանակին թեկուզ մեկ դոլարի շահ ունեցե՞լ եք հանքից, թե՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել