Մի քանի հատ ինծիմ հարց տամ, էլի.

1. Սորոսի Transparency Internationalը, որի հայկական ֆիլիալը ՄԵՐ կառավարությունից գրանտ է ստացել, որ Արցախում ժողովրդավարություն զարգացնի, ճանաչո՞ւմ է Արցախի ինքնորոշման իրավունքը, ստորադասո՞ւմ է դրան Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

2. Սորոսի Transparency Internationalը որևէ չճանաչված պետությունում նման առաքելություն արե՞լ է:

3. Նիկոլին էս հարցերը չե՞ն հուզել:

4. Ի՞նչ սկզբունքով են հենց այս ու մյուս ՀԿ-ին, որը էլի սորոսական է, 33 միլիոն փող տվել:

5. Հիմա եթե ասենք` Ադեկվադ ՀԿ-ն էլ որոշի Արցախում ժողովրդավարություն զարգացնի ու դիտորդական առաքելություն ուղարկի (օրինակ ես ունեմ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդի սերտիֆիկատ), ապա ՀՀ բյուջեն մեզ էլ կտա՞ միլիոններ, թե՞ մենակ սորոսականներին է հասնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել