Երևի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը։
———————————————
Մոտ մեկ ժամ առաջ Հյուսիսային պողոտայում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք հարձակվել են ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների վրա եւ հայհոյանքներ հնչեցնելով՝ հարվածել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել միջադեպ (հղումն՝ այստեղ): Իսկ ոստիկանները հայտնվել են այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է եղել կանխելու միջադեպը։ Արդյունքում Ոստիկանության բաժին են տեղափոխել Վահագն Չախալյանին։
Միանգամից ասեմ, ոչ «Կամք»-ի հետ կապ ունեմ, ոչ Վահագն Չախալյանին եմ անձամբ ճանաչում։ Որևէ շարժառիթ չունեմ միջադեպի վերաբերյալ կանխակալ վերաբերմունք արտահայտելու, ու պարզապես չեմ կարող չարձանագրել հետևյալը.
— Բռնության դեմ հռչակված կոնվենցիայի պաշտպանության համար գալիս ու կիրառում են բռնություն։ 
— Ոստիկանությունը շա՜տ ուշ հայտնվելով «ստիպված» է լինում բաժին տանել կոնվենցիայի ընդունման դեմ պայքարող մարդուն։
— Վերոգրյալին փափագում էր հասնել ԼԳԲՏ համայնքի հետ սերտ կապեր ունեցող ստորև առաջին նկարում ներկայացված երիտասարդը՝ Գրիգոր Երիցյանը, ով ի դեպ Երևանի ավագանու անդամ է՝ «Իմ քայլը» խմբակցությունից։
— Գրիգոր Երիցյանը մի անգամ չի, որ բարձրաձայնել է իր ցանկության ու դժգոհության մասին, թե ինչու Ոստիկանությունը չի զբաղվում Հյուսիսային պողոտայի վրա ստորագրահավաք իրականացնող խմբով։
Կասեք պատահականությու՞ն է։ Վստա՞հ եք։ )))

Հիմա անցնեմ բուն ասելիքիս։
Տրամաբանական է, որ ԼԳԲՏ համայնքի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ լինելով, Գրիգոր Երիցյանը պետք է կողմ լինի Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ սույն երիտասարդը լատենտ գեյ է, և սպասում է իր աստեղային ժամին։ Բայց ինքն ու իր «գաղափարակիցները» Ստամբուլյան կոնվենցիայի դիլեման մարդկանց հրամցնելով («Դե՞մ ես բռնությանը, ուրեմն պետք է կողմ լինես Ստամբուլյան կոնվենցիային»)` խիստ սխալվում են իրենց հաշվարկներում, և այսօրվա միջադեպը դրա վառ ապացույցն է։ Տեղի ունեցածը փշուր-փշուր արեց իրենց մանիպուլյատիվ թեզը։
Մտածելու շատ բան կա։ Իսկ ակնհայտ իրողություններից ընդամենը պետք է արագ եզրակացություններ անել ու գործել!

Հ.Գ.
Հատուկ բարդ հասկացողների համար ասեմ՝ հոմոֆոբ չեմ։ Ինձ չի հետաքրքրում մարդն իրա անկողինն ում հետ ա կիսում ու գիշերն ինչով ա զբաղված սեփական ննջարանում։ Ինձ հետաքրքրում ա, թե ի՞նչ արժեհամակարգ, ու ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել մեր սերունդների համար։ Ինձ խիստ անհանգստացնում ա կանանց նկատմամբ իրականացվող բռնությունը, ինձ խիստ անհանգստացնում ա տղամարդկանց նկատմամաբ իրականացվող բռնությունը։ Ինձ խիստ անհնագստացնում ա դրա տակ բոլորովին այլ բաներ սղացնելու մոտիվացիա ունեցող մարդկանց գործունեությունը ՀՀ-ում։ Ինձ խիստ անհանգստացնում ա հասարակության մեջ բռնության դեմ ուղղված կեղծ, իմիտացիոն պռոպագանդան։ Ու նորից եմ ասում, մտածելու շատ բան կա։

#Դեմ_եմ_բռնությանը !!!
#Դեմ_եմ_Ստամբուլյան_կոնվենցիային !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել