Միքայել Մինասյանն ասում է, որ Նիկոլը, ըստ ամենայնի, վերջին հաղթաթուղթն է օգտագործել՝ ձերբակալելով Սերժ Սարգսյանին, Օգանովսկուն ու հնարավոր է՝ այլ գեներալների, ինչպես նաև հենց իրեն՝ Միքայել Մինասյանին։

Ինչ խոսք, հանրային դիսկուրսում այդ գործերի հավանականությունը քննարկվում էր, հատկապես՝ վերջին շաբաթում ու անկասկած է, որ եթե Նիկոլը գնա այդ քայլին, մեծ խաղը կմտնի էնդշպիլ, որից դուրս կգա կա՛մ տոտալ հաղթանակով (որին չեմ հավատում), կամ տոտալ պարտությամբ։

Երկրորդի դեպքում միայն մի տեխնիկական հարց կմնա լուծելու․ հիպոթետիկ час X-ին պետք չէ փակել Երևանի բոլոր փողոցներն ու միջպետական մայրուղիները, միայն Օդանավակայանի ճանապարհը, Վրաստանի հետ սահմանային անցակետերը և Երևանում ԱՄՆ-ի ու ԵՄ բոլոր դեսպանատների մուտքերը, որ խասյաթի համաձայն չփախնի ու ծվարի տաքուկ անկյուններում։

Հ․Գ․ Ի դեպ, եթե ձերբակալությունների այդ շղթայի մեկնարկը տրվի, այդքանով Նիկոլը չի սահմանափակվելու ու իներցիայի տակ նաև սկսելու են բռնել բոլոր իրական ընդդիմադիրներին, որոնց մեջ քիչ թե շատ ռիսկ են տեսնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել