Քոմմեթչի ժեխ կա տենց, որ կռված տղերքի մասին է խոսքը գնում, ասենք` Մանվելի, Օգնաովսկու, Վիտոյի և այլն, մի կլիշե միտք են սկսում բռնաբարել. թե բա, խի՞ կռվից հետո հարստացան/միլիոնատեր դարձան և այլն:

Ենթադրենք այդպես է, չնայած, որ էդ հարստությունների չափերի ընկալումը մի այլ կարգի ուռճացված են, բայց... այ ժեխ, բա խի՞ չէ որ: Դու պետք ա հարստանայիր, իրենք աղքատության մեջ մաքառեի՞ն: Լավ ա, չէ՞, մեկը գնա արյուն թափի, կյանք վտանգի, առողջություն վարի տա, իսկ հետո կնգա յուբկի տակ պախկված սաչոկը սկսի իրա փողերը հաշվել:

Ժեխ ջան, սովորեք մի պարզ իրողություն. կապիտալի նախասկզբնական կուտակումը երբեք մաքուր, արդար ու թափանցիկ չի լինում: Ավելին` երբեք ժեխը առաջին պլանում չի լինում: Ավելին` լավ է, որ էդ նախասկզբնական կուտակման ժամանակ կռված տղեն առաջին պլան դուրս գա, այլ ոչ ասենք գողականը ու պարտնոմենկլտուրայի ինտրիգանը:

Ու մի բան էլ. էդ ժեխը ատում ա բոլոր կռվածներին: Նույն Մոնթեին էլ կատեր, ուղղակի Մոնթեն զոհվեց ու ժեխը իր օբիժնիկության ու նախանձի մեջ բավական պարարտ հող չստացավ:

Իմ պատկերացրած լավ պետությունում կռված տղեն, արյուն թափած տղեն միշտ էլ պետք է ավելի լավ ապրի, ավելի գնահատվի ու ավելի, էապես ավելի շատ պրեֆերենցիաներ պետք է ունենա բոլոր ոլորտներում, քան չկռվածը, էլ չխոսեմ ժեխի մասին: Ժեխը միշտ ժեխ էլ կմնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել