Ասորիների ցեղասպանության օրվա թեմայով հետադարձ հայացք կատարենք, թե ովքեր են ասորիներն ու ինչ պատմություն են ունեցել:

Հայ ժողովրդի ծագման առասպելից` «Հայկ և Բել»-ից հիշում ենք, որ Հայկ Նահապետը ապստամբեց Ասորեստանի թագավոր Բելի դեմ և իր գերդաստանով եկավ Արարատի երկիրն ու հիմնավորվեց այստեղ: Մթա. 2492 թ. օգոստոսի 11-ին հենց այստեղ էլ տեղի է ունենում ահեղ ճակատամարտը, որի ժամանակ Հայկը նետահարում է արշավանքի ելած Բելին և սպանում նրան:

Հետագայում Ուրարտական և Ասորական թագավորությունները բազմաթիվ ընդհարումներ են ունեցել, ի վերջո, մթա. 605 թ. Մարաստանի, Բաբելոնի և Ուրարտուի (Հայաստանի կամ Նաիրի երկրի) համատեղ ուժերով կործանվում է Ասորեստանը:

Սա քաղաքական հարաբերությունների մասին, մինչդեռ հայ և ասորի ժողովուրդները երբևէ թշնամական հարաբերություններ չեն ունեցել, հակառակը` ազգային արժեքների փոխառումն ու մշակույթի, լեզվի նմանությունները բազմաթիվ հարցերի պատասխաններ են տալիս: Օրինակ, «քաղաք» բառը ասորական ծագում ունի, որը գալիս է Սալմանասար I-ի գահանիստ վայրից՝ Քաղաքից:

Ժամանակակից Միջագետքում դեռևս պահպանվում են բազմահազար պատմամշակութային հուշարձաններ՝ ստեղծված Ասորեստանի գոյության տարիներին: Այդ պետությունը մարդկության պատմության բնօրրանին մոտ էր կանգնած, և ասորիները, հայերը, իրանցիները հենց այդ բնօրրանի մշակույթ կերտող ազգերն են:

Հայ ժողովրդի պատմության մեջ մի կետ կա, որի մասին մտածում եմ միաժամանակ ափսոսանքով և կասկածանքով: Ի՞նչ կլիներ, եթե 2624 տարի առաջ նաև մեր նախնիների մասնակցությամբ չկործանվեր Ասորեստանը: Գուցե հիմա բոլորին այլ աշխա՞րհ լիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել