Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ուրիշների արած գործի վրա «աչոկ հավաքող» հերթական ոչմեկն է:

Ուրեմն, 1in.am-ի լրագրողը նրան հարց է ուղղում՝ թե ինչո՞վ է կառավարությունն աջակցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ին», Հակոբ Արշակյանն էլ պատասխանում է, թե իրենց կառավարության անդամներն ու պատգամավորը՝ վարչապետի, Արարատ Միրոզոյանի գլխավորությամբ մասնակցել են ֆորումին և, ուշադրություն, իրենց մասնակցությամբ իրենք սամմիթը կետրոնական իրադարձության են վերածել:

Սա մեղմ ասած լկտի սուտ է, որովհետև արդեն 4 տարի է՝ «Սևան Ստարտափ Սամմիթ» կարևոր իրադարձություն է Հայաստանում, եթե ոչ՝ ամենակարևորներից: Միջոցառմանը մասնակցելու համար տարեկան մեր երկիր են ժամանում 1000-ից ավելի ձեռներեցներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նման երկրորդ իվենթ չկա մեր երկրում: Եվ վստահ կարելի է պնդել, որ ոչ թե կառավարության անդամներն են իրադարձության վերածել սամմիթը, այլ ողջ կազմով գնացել էին Սևան՝ PR-վելու, լուսանկարվելու և ստեղծածարար մարդկանց հետ ծանոթանալու առիթը բաց չթողնելու համար:

Ով չգիտի, ասեմ, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը անցկացվում է 2016թ.-ից՝ բարերար Արթուր Ջանիբեկյանի ֆինանսավորմամբ: Ֆորումի մրցանակային ֆոնդը գերազանցում է 150.000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 1.000.000 ԱՄՆ դոլարը։ Ինչպես արդեն ասացի, գումարները հատկացնում է Ջանիբեկյանը՝ իր միջոցներից և Հայաստանի կառավարությունն այս ամենին ունի 0 մասնակցություն:

Եվ անցած բոլոր տարիներին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցել սամմիթին, բայց որևէ մեկն էս աստիճան լկտիություն չի ունեցել միջոցառման հաջողությունն իրեն կամ իր քաղաքական թիմին վերագրելու համար:

Ասեմ ավելին, իր հարցազրույցում Հակոբ Արշակյանը ՈՉ ՄԻ անգամ չհիշատակեց ֆորումի կազմակերպիչների անունը: Եվ էս անպարկեշտ և երախտամոռ պահվածքի արդյունքն է մեր երկրում ներդրումների և օտարերկրյա հետաքրքրության 0-ի ձգտող ցուցանիշը, որովհետև պոնեցիալ ներդրողը հասկանում է, որ ցանկացած պահի տեղից վեր կկենա իրենից ոչինչ չներկայացնող հերթական մի հակոբարշակյան ու ինքնավստահ տոնով իրեն կվերագրի մեկ այլ անձի գաղփարներն ու նրա հսկայական թիմի տևական աշխատանքնի արդյունքը: Աշխատանք, որի համար խոհեմ իշխանությունը շնորհակալ կլիներ ու բոլոր միջոցներով կաջակցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել