Azatutyun.am-ը գրում է.

Ճապոնիան քննադատել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Կուրիլյան վիճահարույց կղզիներ այցելելու համար:

Ճապոնիան այդ կղզիներն ի պաշտոնե անվանում է «Հյուսիսային տարածքներ»: Սա 2015 թվականից ի վեր Մեդվեդևի առաջին այցն է կղզիներ:

«Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Հյուսիսային տարածքներ, դա անընդունելի է Ճապոնիայի համար», - ասել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոշիդե Սուգոն:

Ճապոնիայի կառավարությունը տարածել է հայտարարություն, որով քննադատել է Մեդվեդևին և Մոսկվային կոչ է արել վիճահարույց կղզիների հարցում ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել:

Խորհրդային Միությունը կղզիները գրավել է Երկրորդ աշխարհամարտի ավարտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել