Azatutyun.am-ը գրում է.

Եմենի Ադեն քաղաքում այսօր հրթիռակոծվել է զինվորական շքերթը, որի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել՝ ներառյալ հրամանատարը:

Հարձակումն իրականացրել է Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժումը: Այդ շարժման հեռուստաալիքը հաղորդել է, որ միջին հեռահարության բալիստիկ հրթիռով ու ռազմական դրոնով հարձակումը կատարվել է, քանի որ Եմենի զինվորականները պատրաստվում էին ռազմական գործողություն սկսել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանում:

Հութի զինյալների դեմ պայքարում Եմենին աջակցում է Սաուդյան Արաբիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել