Այսօր ուզում եմ առաձնահատուկ ջերմ ու բարի խոսք ասել գյումրեցիների մասին ու հատկապես` իմ գյումրեցի լավ ընկեր Ruben Mkhitaryan-ի մասին: Այսօր Գյումրիում ցույց տվեցին թե ինչքան սիրուն, պոզիտիվ ու էսթետիկ կարելի է նշել Վարդավառը: Ամեն ինչ աննկարագրելի հավես ու ջերմ է ստացվել, բայց մի շատ, անչափ շատ կարևոր բան էլ պետք է արձանագրեմ. Գյումրիում այսօր պոզիտիվ էր ու Գյումրին այսօր ամենապոզիտիվ կետն էր ՀՀ-ում: Թող միշտ այդպես լինի մեր հայրաքաղաքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել