Բագրատաշենի մաքսակետում շարունակում են պահել Թուրքիայից Հայաստան բերված ապրանքները, որի առիթով էլ այսօր ասուլիսով էին հանդես գալու առևտրականները:

Ասուլիսի բուն ժամից մոտ կես ժամ անց մամուլի ակումբ զանգահարեց առևտրականների շահերը բացառապես վարչական վարույթի ընթացքում ներկայացնող իրավաբան Աշոտ Շահսուվարյանը, ներողություն խնդրեց լրագրողներից՝ բարձրախոսով հայտնելով, որ քաղաքացիները չեն ներկայանալու:

Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում Աշոտ Շահսուվարյանն ասաց.

«Ես վստահեցնում եմ, որ ասուլիսների կարիք չկա, և խնդիրը մոտակա ժամանակներում կլուծվի՝  առանց որևէ ասուլիսի: Այսինքն՝ մարդիկ կստանան օրենքով իրենց հասանելիք բեռը»:

Հարցին,՝ Թուրքիայից ապրանք բերող առևտրականների համար գլխացավանք էր դարձել վրացական մեքենան, այն վերադարձվե՞լ է տիրոջը, Աշոտ Շահսուվարյանը պատասխանեց.

«Այո, մեքենան վաղուց բաց է թողնվել, իսկ բեռը մաքսայինի պահեստում է գտնվում: Իրականացվել է բեռի ստուգում, և հիմա վարույթն իրականացնող մարմինը հարցում է արել Պետեկամուտների կոմիտե՝ վճարման ենթակա գումարի չափը  որոշելու համար, ու գործն այս փուլում է: ՊԵԿ-ը պետք է պատասխանի, թե մարդիկ որքա՞ն գումար են վճարելու, որպեսզի ստանան իրենց բեռը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել