Yerkir.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչին, որ գործ ունի ինքնիշխան պետության հետ, նաև` ընդգծել, որ Մինսկը ոչ մի գումարի դիմաց չի խզի եղբայրական Ռուսաստանի հետ հարաբերությունները. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք բարիդրացիական հարաբերություններ ենք ցանկանում Արևմտյան Եվրոպայի, ընդհանրապես` Եվրոպայի,  ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ: Ես հասկանում եմ` ինչ են ԵՄ-ն  և ԱՄՆ-ը, սակայն մենք երբեք ոչ մի գումարի դիմաց չենք խզի մեր հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ»,- ասել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարարը բելառուսական tut.by պարբերականի հետ զրույցում ասել էր, որ Ռիգային հուզում է Մինսկի և Մոսկվայի ինտեգրման խորացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել