Yerkir.am-ը գրում է.

Բրիտանական Reuters գործակալությունը, հենվելով զինվորականների հայտնած տեղեկությունների վրա, հայտնում է, որ Ֆրանսիան Թուրքիայի հարավային սահմաններին կտեղակայի Eurosam Samp-T ԶՀԿ-ներ:

Ըստ թուրքական Habertürk-ի` թուրք բարձրաստիճան զինվորականները հայտնել են, որ ֆրանս-իտալական համատեղ արտադրության Eurosam Samp-T հակաօդային համակարգերի մեկ մարտկոց կտեղակայվի սահմանային գոտում: Այս փաստի վերաբերյալ դեռևս այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել