Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի երկու բանակները լայնածավալ զորավարժություն են սկսել Վրաստանում պլանավորված ՆԱՏՕ-ի զորավարժություններին ընդառաջ: Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանատարությամբ այսօր մեկնարկած զորավարժություններում ընդգրկված են 49-րդ և 58-րդ բանակները: Զորավարժություններին մասնակցում են Հարավային օկրուգի գրեթե բոլոր զորամասերը՝ ներառյալ Սև և Կասպից ծովերի ռուսական ռազմածովային ուժերը:

Հուլիսի 27-ին Վրաստանում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի Agile Spirit-2019 զորավարժությունը, որին մասնակցելու են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 14 երկիր ու 3 հազար զինծառայող: ՆԱՏՕ-ի զորավարժությունը Վրաստանում շարունակվելու է մինչև օգոստոսի 9-ը:

Վրաստանը արդեն իններորդ անգամ է հյուրընկալում ՆԱՏՕ-ի զորավարժությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել