Բայց զգացե՞լ եք, թե ինչպես արդարացի հանրային աղմուկը տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստիպեց հազար ու մի «պռադվինուտի կոնվենչիստների» խառնվել իրար։ Խոսքը բնավ չի գնում այն մարդկանց մասին, որոնք ի զորու են վարելու բաց և ազնիվ բանավեճ այս հարցի շուրջ։ Խոսքն այն սուտասանների մասին է, որոնք ճարահատված սկսել են էժանագին տեղեկատվական մանիպուլյացիաներով զբաղվել՝ փորձելով մոլորեցնել հասարակությանը։

Ուրեմն` բոլոր նրանց, ովքեր համարում են, որ հայերն ի զորու չեն հասկանալու բոլոր տխմար տողատակերը, որոնք գոյություն ունեն կոնվենցիայի մեջ, սպասում է շատ դաժան հիասթափություն։ Ասեմ ավելին` որ հանկարծ միամիտ մի օր այդ կոնվենցիան հասնի Ազգային ժողով, ես համոզված եմ՝ այնպիսի հանրային բողոքի ալիք կբարձրանա, որ ոչ ոքի քիչ չի թվա։

Իմիջիայլոց, այն պահից սկսած, երբ կմեկնարկի Ստամբուլյան կոնվենցիայի հերթական տեղեկատվական գովազդային արշավը, ես պարզապես կսկսեմ տեղադրել իմ էջում կոնվենցիայում տեղ գտած դրույթները, որակավորումները և ՀՀ ակնկալիք պարտավորությունները։ Կոնվենցիայի անխտիր ամեն տառը և ստորակետը քննարկվելու է և հանրայնացվելու է։ Նենց որ, հույսեր չփայփայեք, չի վավերացվելու։

Հ․Գ․ Մի խաղացեք մարդկանց պատվի և ինքնասիրության հետ, պարզապես մի՛ խաղացեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել