Yerkir.am-ը գրում է.

Իրանը թույլ չի տա անկարգություններ հրահրել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում,  միևնույն ժամանակ չի ձգտում առճակատման և լարվածության էսկալացիայի: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` նշելով, որ այդ տարածաշրջանը խաղերի վայր չէ. հայտնում է РИА Новости-ն:

Իրանի նախագահի խոսքով` Հորմուզի նեղուցը կատակների և «միջազգային նորմերի հետ խաղերի» վայր չէ:

Խոսելով բրիտանական նավի ձերբակալության մասին` Ռոհանին նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իրականացրել է այդ գործողությունը շատ պրոֆեսիոնալ կերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել