Azatutyun.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվում Չինաստանի պետական Zhuhai Zhengrong Co Ltd ընկերության հանդեպ, որը շարունակում է նավթ գնել Իրանից՝ խախտելով Թեհրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները:

«Նրանք խախտել են ԱՄՆ-ի օրենքը՝ հում նավթ գնելով Իրանից: Մենք միշտ ասել ենք, որ պատժամիջոցները իրականում կկիրառվեն: Մենք չենք կարող հանդուրժել, որ ֆինանսական միջոցներ ստանա այաթոլան, ով սպառնում է ամերիկացի զինծառայողների, նավաստիների, օդաչուների կյանքին», - հուլիսի 22-ին Ֆլորիդայում ասել է Փոմփեոն:

Իրանից նավթ գնելու մեջ մասնագիտացած չինական նույն ընկերությունը նախկինում ևս` 2012 թվականին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից պատժամիջոցների էր ենթարկվել Թեհրանի հետ չթույլատրված գործարքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել