Yerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար, ինչպեսև սպասվում էր, ընտրվել է ԱԳ նախկին նախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Վաղը նա կդառնա երկրի վարչապետ այն բանից հետո, երբ գործող վարչապետ Թերեզա Մեյը վայր կդնի իր լիազորությունները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում  շնորհավորել է Ջոնսոնին` նշելով, որ նա հիանալի վարչապետ կլինի:

«Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա հիանալի գլուխ կհանի»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել