Yerkir.am-ը գրում է.
Հուլիսի 21-ին ԱՄՆ Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասում 99 տարեկան հասակում վախճանվել է Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռը` Ռոբերտ Մորգենթաուն:
Նա ծնվել էր Մանհեթեն թաղամասում 1919 թվականին հուլիսի 31-ին: Նրա պապը` Հենրի Մորգենթաուն, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահության օրոք եղել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը` միաժամանակ լինելով հայերի ձայնը Ցեղասպանության օրերին. հայտնում է The NY Times-ը:
Դեսպանի թոռը` Ռոբերտ Մորգենթաուն, նույնպես հայերի վաղեմի բարեկամն էր:
Նյութի աղբյուր՝ https://www.yerkir.am/news/view/180495.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել